Կառավարության նիստում որոշվեց ևս վեց ամսով երկարացնել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը: «Կա անհրաժեշտություն նոր որոշման, որով կնախատեսվի երկարաձգել թուրքական ծագման հիմնական վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքը ՀՀ: Այն պետք է դիտարկել ոչ միայն որպես Թուրքիայի նկատմամբ տնտեսական բնույթի սանկցիա, այլև անվտանգության տեսանկյունից հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում»,- հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: