«Որևէ նման քննարկում չի եղել։ Դրանք, բնականաբար, ֆանտազիայի բնագավառից են. ես չեմ էլ ակնկալում», - այս մասին ասուլիսում, ի պատասխան հարցին, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքի առաջարկ եղել է, թե ոչ, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ես ինձ խորհրդարանից դուրս չեմ պատկերացրել, հիմա էլ ուժերիս ներածին չափով իմ կապերով ծառայելու եմ պետությանը»,- հավելեց ԼՀԿ ղեկավարը։

«Հենց հիմա աշխատանք չեմ փնտրում։ Կուսակցությունը շատ մեծ գործ ունի անելու»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ ներկայում իրենց որոշակի դադար է պետք՝ հանգստանալու համար։