«Հրապարակ» թերթը գրում է. «Հռոմի պապ Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսի՝ 2016 թվականի ապրիլի 24-26-ը Հայաստան կատարած այցը մեծ իրադարձություն էր մեր կյանքում։ Այն կրում էր «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը։ Այցի շրջանակներում Պապն այցելեց Գյումրի, որտեղ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Սուրբ պատարագ մատուցեց, Հանրապետության հրապարակում էկումենիկ արարողություն կատարեց և խաղաղության աղոթք հնչեցրեց։

Մայր Աթոռում ևս Սուրբ պատարագի արարողություն կայացավ, իսկ հունիսի 25-ին Հռոմի պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ տեղադրեց, էկումենիկ արարողություն ու սուրբ նահատակների բարեխոսության կարգ տվեց, Հիշողության պուրակում արծաթափայլ եղևնի տնկեց, որի հուշատախտակին գրված է․ «Հիշողությունից բողբոջում է խաղաղ ապագան»: Այսօր այդ եղևնին հիմնովին չորացել է, և դրանում մեծ խորհուրդ կա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում