Ռուսաստանը պատրաստ է ողջունել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում ԵՄ երկրների միջնորդական ջանքերը, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե միջնորդական ջանքերը կայուն են, կանխատեսելի և օգնում են իրականացնել գոյություն ունեցող պայմանավորվածությունները, ապա դրանք կարելի է միայն ողջունել։ Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ աշխատանքը լավ է ընթանում»,- ասել է Պեսկովը։