Հայկ Սարգսյանը ելույթ ունենալիս ասաց՝ այն Պաշտպանության նախարարի օրոք, ում ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, նա պետական դավաճան է, Սեյրան Օհանյանը շիշը վերցրեց ու շպրտեց Հայկ Սարգսյանի վրա, այ սա է տեղի ունեցել, իմացեք՝ ովքեր են ընդդիմադիրները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Նշենք՝ Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները գրկած հանեցին ԱԺ նիստերի դահլիճից։ Հակոբյնաը չասաց, թե ինչու են իրեն դուրս հրավիրել դահլիճից։

Նշենք՝ քիչ առաջ Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին եւ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս մտան։

Այս պահին ուղիղ միացումն անջատվել է ու ընդմիջում հայտարարվել։