«Առկա ուսուցման պահպանումը կախված է մեզնից, մեր վարքագծից, թե որքանով մենք հետևողական կլինենք հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Բոլոր դպրոցներն այս տարի դասընթացները կիրականացնեն օրումեջ, եթե աշակերտների քանակը 20-ից ավելի է: Մենք նախատեսում ենք նաև այնպիսի դեպքեր, երբ եթե ուսումնական հաստատությունները կարողանան հավուր պատշաճի պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները, ապա կկարողանան դիմել ԿԳՄՍ նախարարություն, ինչից հետո կիրականացվի ստուգում, ապա կորոշվի, արդյոք դպրոցը կարո՞ղ է անցնել ամենօրյա ռեժիմով դասապրոցեսի»,-այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ հրավիրած ամմուլի ասուլիսի ժամանակ:

Փոխնախարարի խոսքով՝ դպրոցներում կպահպանվի դիմակներ կրելու ավանդույթը, ինչպես նաև կշարունակվի ախտահանման գործընթացը: