«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը հաղորդագրություն է տարածել. ««Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկը նոր տնօրեն ունի:
Ի պատասխան «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի արդեն նախկին տնօրեն Մեխակ Սայադյանի՝ տարբեր լրատվամիջոցներով տարածած մանիպուլյատիվ բնույթի տեղեկությունների, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը։
Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանի հրամանով «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն է նշանակվել Գևորգ Վարդապետյանը։
Պարոն Վարդապետյանն ունի բնագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և համապատասխան ոլորտում երկարամյա աշխատանքային փորձ։
Օրենքով սահմանված կարգով` «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Գևորգ Վարդապետյանի և Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տեսուչ Վարդան Խաչինյանի միջև կատարվել է ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների ընդունում-հանձնում։
Պարոն Մեխակ Սայադյանին կրկին հորդորում ենք զերծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելուց»: