Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 8-ին Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Աշոտ Մ.-ն, իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 34 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Արկադի Օ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք: