Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է բանտում հացադուլ հայտարարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը.

«Եթե ​​Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը հանգեցնի մահացու հետևանքների, ապա պատմական համատեքստում դա աղետ կլինի պետության համար»,- հայտարարել է նախագահի պաշտոնում Սաակաշվիլիին հաջորդած Մարգվելաշվիլին TV Pirveli-ի եթերում։

Георгий Маргвелашвили: Решение ЕС ускорить подписание Соглашения об ассоциации крайне важно для Грузии - Панорама | Новости Армении
«Նա կանգնած է մահվան վտանգի առաջ: Կարծում եմ՝ մեր երկրի համար այս հեռանկարը պարզապես աղետ է… 25-րդ օրը հացադուլն արդեն կատակ չէ»,- ասել է Մարգվելաշվիլին։

Ուստի անհրաժեշտ է խնդիրը լուծել պետության շահերից ելնելով, ընդգծել է նախկին նախագահը։

Լրագրողի հարցին, թե վարչապետը կստանձնի՞ պատասխանատվություն, եթե Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլն ավարտվի մահացու ելքով, Ղարիբաշվիլին պատասխանել է, որ անհարմար է այդպես խոսել ողջ մարդու մասին։

«Ինչպես կարող եք դա ասել: Սա վատ է ձեզ, ժողովրդի և մեր երկրի համար։ Երեկ արդարադատության նախարարը տարածեց նյութը, մենք հասարակությանը, ձեզ, բոլորին ցույց տվեցինք, թե ինչ պայմաններ են ստեղծված բանտային հիվանդանոցում։ Տեղում մոբիլիզացվել է ողջ անհրաժեշտ տեխնիկան և, իհարկե, անհրաժեշտության դեպքում մենք կիրականացնենք ամբողջական մոբիլիզացիա։ Կապահովվի նաև բժիշկների ներգրավվածությունը։ Հանգստացե/ք, մենք լավ կպահենք բանտարկյալ Սաակաշվիլիին»,- ասել է Ղարիբաշվիլին։