ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել զերծ մնալ «վեհ էմոցիոնալ ակնկալիքներից»` կապված Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման հետ, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

«Ընդհանուր առմամբ, այստեղ շատ կարևոր է չտրվել ինչ-որ վեհ էմոցիոնալ ակնկալիքներին: Ի վերջո, երկու երկրների ղեկավարներ են խոսում»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Նրանք քննարկելու հարցեր ունեն այն պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, որոնք ձեռք են բերվել Ժնևի գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է նա։