Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով, 2021 թ. դեկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

ՃՈ-ից  հայտնում են, որ այդ փոփոխության արդյունքում Արցախի պողոտայից աջ շրջադարձով դեպի Էրեբունու փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը լուսացույցի աջ սեկցիայի միջոցով կկազմակերպվի անընդհատ ռեժիմով։