Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հերակլիոնի, Կավալայի, Սերեսի քաղաքապետերի աջակցությամբ, հունական այս քաղաքների քաղաքապետարանների շենքերը լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։ Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը: