«Ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել, որ ընդհանրական որակումները լրագրողների աշխատանքի հետ կապված՝ լուրջ վնասում են և ոչ միայն մեր երկրի լրագրողի աշխատանքի նկատմամբ մեծացնում են կարծրատիպերը, այլև՝ երկրի ժողովրդավարական համակարգի, մարդու իրավունքների համակարգի համար է վնասակար: Սա պետք է բոլորը նկատի ունենան, առաջնահերթ՝ պաշտոնյաները»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ՝ արտահայտելով իր վերաբերմունքը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողների հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարություներին, ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: