Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը:

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին:

Ըստ տեղեկությունների՝ նա կոկորդի քաղցկեղ ուներ, իսկ վերջին շրջանում նրա վիճակը վատացել էր, և նա տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոն: