«Ռուսաստանի քաղաքացինե՛ր, դուք մեր թշնամիները չեք»,- այս խոսքերով քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակավ դիմեց ՌԴ քաղաքացիներին՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքի հետ։

«Մեր գործողություններն ուղղված չեն Ռուսաստանի քաղաքացիների դեմ: Ես դիմում եմ Ռուսաստանի քաղաքացիներին. մի երկիր, որի հետ դուք ունեք այնքան սերտ կապեր, ընդհանուր պատմություն և մշակույթ: 77 տարի առաջ մեր ժողովուրդները կողք կողքի կռվեցին պատմության ամենավատ պատերազմին վերջ տալու համար: Երկրորդ համաշխարհային պատերազմը պատերազմ էր, որում մենք կռվեցինք՝ անհրաժեշտությունից ելնելով։ Բայց եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի պատերազմ, որին մենք կմասնակցենք մեր ընտրությամբ»,- ասաց Բայդենը: