Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն The Associated Press-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքային իշխանությունները պատրաստվում են տարհանել բնակիչներին, ասել է, որ Կիևը շրջապատված է։

«Մենք չենք կարող դա անել, բոլոր ելքերը արգելափակված են։ Հենց հիմա մենք շրջապատված ենք»,- ասել է քաղաքապետը:

Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետը նաև նշել է, որ քաղաքը հումանիտար աղետի եզրին է. քաղաքը դեռևս ունի էլեկտրականություն, ջուր և ջեռուցում, սակայն սննդամթերքի և դեղորայքի առաքումը խաթարված է: