Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է ՌԴ, հայտնում է BelTA-ն։ Նախատեսվում է Բելառուսի նախագահի հանդիպումը ՌԴ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով։ Բանակցությունների ընթացքում նախագահները կքննարկեն Միութենական պետության շրջանակներում երկկողմ համագործակցությունը և ինտեգրումը։