«Ռոսիա» ավիաընկերությունը («Աերոֆլոտ»-ի խումբ) հունիսի 10-ից սկսում է Սանկտ Պետերբուրգից դեպի Հայաստանի մայրաքաղաք Երեւան ուղիղ կանոնավոր չվերթների իրականացումը։ «Աերոֆլոտը» սկսել է այս ուղղությամբ տոմսեր վաճառել։ «Ռոսիա» ավիաընկերությունը շարունակում է իրականացնել նաեւ Մոսկվայից եւ Սոչիից դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքային ծրագիրը։ Նախկինի պես Ռուսաստանի այս քաղաքներից հնարավոր է ամենօրյա չվերթներով մեկնել։ «Ռոսիա»-ի բոլոր չվերթները դեպի Երեւան իրականացվում են հայրենական Superjet 100 ինքնաթիռներով։

Ըստ չվացուցակի՝ Սանկտ Պետերբուրգ-Երեւան երթուղու «Ռոսիա»-ի չվերթները նախատեսված են շաբաթական 6 անգամ (բացի չորեքշաբթիից): Թռիչքները կիրականացվեն ռուսական արտադրության Superjet 100 հարմարավետ ինքնաթիռներով։ Օդանավը ներկայացված է երկու կարգի դասավորությամբ, տեղերի ընդհանուր քանակը 87 է, որից 12-ը բիզնես դասի են, 75-ը՝ էկոնոմ դասի։