ԱԺԲ անդամ Արթուր Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի, բնականաբար նաև տարածաշրջանի խնդրով գրեթե 30 տարի գործում էր եռանախագահություն՝ Ռուսաստան, Ամերիկա և Եվրոպա՝ ի դեմս Ֆրանսիայի:

Ռուսաստանը, ստանալով Չինաստանի աջակցությունը, որոշեց Եվրոպայի և Ամերիկայի գլխի վրայից թռնել, նախահարձակ եղավ և 2020թ. տարածաշրջան հրավիրելով Թուրքիային փորձեց կիսել նրա հետ ավարը: Գրեթե ստացվում էր, սակայն Ուկրաինան խաղաքարտերը խառնեց: Եվրոպան այժմ անցել է տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման և այդտեղ սեփական տիրապետությունը հաստատելու գործին:

Տիրում է խառնաշփոթ, հայությունը մտածում է՝ ի՞նչ տարբերություն, թե ով կլինի գործի գլխին, եթե արդյունքը գրեթե նույն է ստացվում:

Բայց, կարծեք թե մոռանում ենք երրորդ ու ամենահզոր նախագահողի՝ Ամերիկայի (անգլոսաքսեր) մասին, որն իր խոսքը վերջում է ասելու: Պարզապես այժմ դեռ լուծվում է Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու միջանկյալ խնդիրը, անհրաժեշտություն չկա առաջին ջութակի դերի ստանձնումը:

Սակայն մինչ այդ մենք պարտավոր ենք հստակ ձևակերպել մեր անելիքները: Եթե շատ սեղմ, ապա առաջնահերթորեն դրանք են ապագաղութացումը և պետականորեն Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդության ընդունումը»: