Հարկային եկամուտների մասով ՀՀ պետբյուջեն առաջին հինգ ամիսներին նախատեսվում է համալրել 715 մլրդ դրամով։ Այս մասին ԱԺ-ում մայիսի 31-ին 2021 թ. պետ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սակայն իշխանությունները վստահ են, որ 45 մլրդ դրամով կգերազանցեն նախատեսված ցուցանիշը:


«Մայիս ամսին նախատեսել էինք 119.1 մլրդ դրամի հարկային եկամուտներ ապահովել։ Սակայն այժմ իշխանությունները կարող են վստահորեն ասել, որ այդ ցուցանիշը կլինի 128.2 մլրդ դրամի սահմաններում։ Այսինքն՝ մեզ հաջողվել է նախատեսվածից 9.1 մլրդ դրամով ավել հավաքել։ Միեւնույն ժամանակ, 2022 թ. հունվար-մայիսին նախատեսում ենք եկամուտ ապահովել 715 մլրդ դրամի սահմաններում։ Այդուհանդերձ, վստահ ենք, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին կկարողանանք 45 մլրդ դրամով գերազանցել ի սկզբանե պետբյուջեով նախատեսված ցուցանիշը։ Ընդ որում, կառավարությունը 141 մլրդ դրամով ավել կհավաքի, քան նախորդ տարվա առաջին հինգ ամիսներին»,- պարզաբանեց Փաշինյանը։