Նորվեգացիների մեծ մասը չի ցանկանում տեսնել իր երկիրը Եվրամիության կազմում՝ չնայած 12 տարվա ընթացքում անդամակցության աջակցման ամենաբարձր տոկոսին: Այս մասին հայտնի է դառնում տեղի վերլուծական Sentio կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներից:

Համաձայն հետազոտության արդյունքների՝ 2021 թվականի նոյեմբերից անդամակցության կողմնակիցների թիվն աճել է՝ 34.1 տոկոսից դառնալով 35.3 տոկոս:


Պատասխանել դժվարացողների մասնաբաժինը 11.8 տոկոսից դարձել է 16 տոկոս: Հարցումն անցկացվել է մայիսի 24-30-ը, 1001 չափահաս նորվեգացիների շրջանում:

Նորվեգիան չի հանդիսանում ԵՄ անդամ, սակայն 1994 թվականից Եվրոպական տնտեսական գոտու կազմում է: