ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարող են շարունակել Ուկրաինային զենք մատակարարել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, այս մասին գրում է Politico-ն։ Սթոլթենբերգն ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմը երկար կտևի:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «քաղաքական և բարոյական պարտավորություն ունեն»՝ չդադարեցնել զենքի մատակարարումը։

«Մենք պետք է մատակարարենք ժամանակակից սպառազինություն, ծանր սպառազինություն՝ ինչպես դա արել են ՆԱՏՕ-ի դաշնակիցները երկար ժամանակ»,- ասել է պաշտոնյան: