Հունիսի 24-ի գիշերը հազվագյուտ աստղագիտական երեւույթ տեղի կունենա։ Միանգամից հինգ մոլորակներ՝ Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը եւ Սատուրնը, երկնքում շարք կկանգնեն: Նրանց կմիանա Լուսինը, որի մահիկը կփայլի Մարսի եւ Վեներայի միջեւ։ Մինչեւ հունիսի վերջը արբանյակը կտեղափոխվի մի մոլորակից մյուսը։

Երեւույթը հազվադեպ է համարվում, քանի որ դա տեղի կունենա 18 տարվա ընթացքում առաջին անգամ։ Մինչեւ 2040 թվականը նման բան այլեւս չի կրկնվի, գրում է Science Focus-ը։ Որոշ մոլորակներ կարելի կլինի տեսնել արդեն կեսգիշերին: