«Հրապարակ»-ը գրում է. «Անցած շաբաթ տեղի է ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արփենիկի հարսանիքը։ Փեսացուն Արմավիրից է, շարքային, անհայտ ընտանիքի որդի։ Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել Էջմիածնի նորաբաց «Դվին» ռեստորանում։ Մասնակցել են բազմաթիվ ՀՀԿ-ականներ՝ Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը, ՀՀԿ տիկնայք, ինչպես նաև՝ պաշտոնաթող գեներալներ, որոնց թվում՝ Մուրազ Սարուխանիչ Սարգսյանը։ Հարսանիքին ներկա են եղել նաև բազմաթիվ հադրութցիներ, քանի որ Մանվել Գրիգորյանն արցախյան առաջին ազատամարտին ղեկավարել է Հադրութի պաշտպանական մարտերը և կենդանության ժամանակ դարձել հադրութցիների կուռքը»:

Մանրամասները՝ թերթի համարում: