Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թեհրանում ասել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանը եւ Իրանը կաջակցեն Սիրիայում թուրքական օպերացիային։

«Մենք որոշել ենք վերացնել Սիրիայում մեր ազգային անվտանգությանը սպառնացող վնասակար կազմակերպություններին։ Մենք Ռուսաստանից եւ Իրանից՝ որպես «Աստանայի» գործընթացի երաշխավորներ, ակնկալում ենք, որ նրանք աջակցություն կհայտնեն Թուրքիային»,- ասել է նա։


Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան կատարած այցի ժամանակ ասել է, որ անհրաժեշտ է ընդմիշտ վերջ տալ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին։