«Երբ որ Ադրբեջանից հնչել էր տեսակետ, որ ոչ թե Խորհրդային քարտեզների վրա պետք է հիմնվենք, այլ Խորհրդային միությանը նախորդած շրջանների քարտեզների, մեր ԱԳՆ-ն կեսկատակ-կեսլուրջ արձանագրել էր, թե նախախորհրդային ո՞ր շրջանի հիման վրա, որովհետև տենց Քսենոֆոնի ժամանակվա քարտեզ էլ կա, որի վրա նույնիսկ մանրադիտակով էլ նայենք՝ Ադրբեջան չենք գտնի»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին: