Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022 թվականի ամռան ամիսներին կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2021 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալի հետ։ Այս մասին  տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

Այսպես՝ 2022թ-ին ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները աճել են գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում եռակի, իսկ թվային պատկերը հետևյալն է՝ 2021թ-ի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, հին նմուշի անձնագրի, օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու, հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործառույթների իրականացմամբ սպասարկվել է 407.279 անձ, իսկ 2022թ-ի նույն ժամանակահատվածում, նույն գործողությունների համար՝ 762.024 անձ։


Այսինքն՝ 2022թ. ամռանը 354.745 անձ ավելի է սպասարկվել, ընդ որում՝ նման ծավալի աշխատանքներն իրականացվել են նույն մարդկային ռեսուրսներով։

Տեղեկացնում ենք նաև, որ գործառույթների գրեթե կրկնակի իրականացման պայմաններում չի եղել նույնիսկ մեկ դեպք, որ խախտվեն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետները։ Միևնույն ժամանակ, Վարչության ղեկավարության կողմից մշտական վերահսկողություն է իրականացվում կատարվող աշխատանքի ծավալի և որակի նկատմամբ, զուգահեռներ են տարվում նաև ներկա և նախորդ տարիներին կատարված աշխատանքի քանակական փոփոխությունների միջև և ձեռնարկվում բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։ Քայլեր են իրականացվում նաև այս ընթացքում ի հայտ եկած խնդիրների համակարգային լուծումներ գտնելու ուղղությամբ։ Աշխատանքներ են տարվում ամբողջությամբ կենսաչափական նոր համակարգի անցնելու համար, որի արդյունքում նախատեսվում է որոշ ծառայություններ մատուցել էլեկտրոնային եղանակով, ինչը կթեթևացնի հերթերը և կբարելավի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։

Ստորև ներկայացվում են վերը նշված տվյալները՝ աղյուսակի տեսքով.

Գործողություն

01.06.2021-31.08.2021

01.06.2022-31.08.2022

Տարբերություն

 

Հին նմուշի անձնագիր

114402

162622

48260

 

Նույնականացման քարտ

25840

56239

30399

 

Կենսաչափական անձնագիր

5079

5648

569

 

Օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշում

149451

248230

98779

 

Հաշվառում

56107

72146

16039

 

ՀԾՀ

53781

209716

155935

 

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ

2619

7383

4764

 

Ընդամենը

407279

762024

354