Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների հերթական գագաթնաժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին Սոչիում: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Մենք պատրաստվում ենք սեպտեմբերի 23-ին Սոչիում ՀԱՊԿ պաշտոնական գագաթնաժողովի անց կացմանը»,- այս մասին այսօր լրագրողներին է հայտնել Ուշակովը առանց հստակեցնելու առաջիկա հանդիպման օրակարգը:

Ինչպես հիշեցնում է Риа Новости գործակալությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին ԱՊՀ անդամ պետությունների կողմից: ՀԱՊԿ անդամներ են շարունակում մնալ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկիստանը: