Այսօրվա ասուլիսի ընթացաում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծավալուն ելույթին. «Ինձ ցնցեց նրա ելույթը. եթե ես պատահաբար Մարս մոլորակից պարաշյուտով իջած լինեի հայկական իրականություն ու լսեի Նիկոլի ելույթը, կասեի՝ երկրի արժանապատիվ ղեկավարի ելույթ է. ինչի՞ համար էր դա, իր ընտրազանգվածի, որ ասեն՝ դե տեսար, ասում ա... Բա մինչև էդ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևը կիրթ էր, կառուցողական: Ալիևը Շուշիում ասեց՝ Հադրութն ու Քարվաճառը վերցրել ենք առանց մեկ կրակոցի, Զաքիր Հասանովը պատերազմից հետո ասեց՝ Շուշի մտել ենք քայլելով: Հիմա Նիկոլը հասկանում է, որ հայտնվել է փակուղում, որովհետև Ալիևը Շուշիում հայտարարեց, որ Փաշինյանը պարտավոր է հարգել այն խոսքը, որն ինքն ասել է Պրահայում՝ ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի կազմ է»: