ԱՄՆ-ը Սիրիայում դեէսկալացիայի կոչ է անում՝ երկրի հյուսիսում եւ Իրաքում Թուրքիայի ռազմական գործողությունների ֆոնին։

«Միացյալ Նահանգներն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Սիրիայում եւ Թուրքիայում խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար։ Մենք Սիրիայում դեէսկալացիայի կոչ ենք անում՝ խաղաղ բնակիչների կյանքը պաշտպանելու եւ ԴԱԻՇ-ին ջախջախելու ընդհանուր նպատակին աջակցելու համար:

Մենք, ինչպես նախկինում, դեմ ենք Իրաքում ցանկացած չհամակարգված ռազմական գործողության, որը խախտում է Իրաքի ինքնիշխանությունը»,- ասվում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ: