Իրանը կարող է պատասխանել Սպահանի օբյեկտների ուղղությամբ անօդաչուների հարվածներին, ինչը կհանգեցնի Մերձավոր Արեւելքում լարվածության աճին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

«Հարվածները, այդ թվում՝ անօդաչու սարքերի կիրառմամբ, ինչպես նաեւ հունվարի վերջին Իրանի ռազմական եւ ենթակառուցվածքային օբյեկտներում դիվերսիաները, ամենայն հավանականությամբ, կհրահրեն Իրանի պատասխան գործողությունները, ինչը կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության աճին»,-ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում: