Առեղծվածային լույսերը նորից են հայտնվել Ուրուգվայի երկնքում, տեղեկացրել է տեղի El País թերթը՝ հղում կատարելով Փայսանդու նահանգի տուրիզմի նախարար Խոսե Մանուել Գալվանին։

Թերթի տեղեկացմամբ՝ երեւույթը, որը կարելի էր տեսնել Թերմաս-դել-Ալմիրոնում, կրկնվել է փետրվարի 14-ին, գիշերվա ժամը 2.11-ին. երկնքում առկայծում էին կարմրավուն լույսեր։

Փետրվարի 10-ին նման լույսեր նկատվել էին Թերմաս-դել-Ալմիրոնում տեղի ունեցած փառատոնի ժամանակ։ Ուրուգվայի ՌՕՈւ-ն հետաքննություն է կազմակերպել։ Այն ժամանակ լույսերը նկատվել էին նաեւ Արգենտինայից՝ Էնթրե Ռիոս նահանգից։ Ուրուգվայ գետը հոսում է երկու երկրների միջեւ։