«Ինձ համար մեծ պատիվ էր լինել Երևանի քաղաքապետ, ծառայել Երևանին, և այս ծառայությունից հետո ես պատրաստվում եմ կրկին իմ գիտելիքների, հմտությունների, իմ կարողությունների շրջանակում ևս ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,-հրաժարականի իր խոսքում ասաց Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Շնորհակալություն բոլորին: Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր նեղացվածություն ունեն միգուցե ինձանից, բայց անձնական տիրույթում ես ոչ մեկից ո՛չ նեղացվածություն ունեմ, ո՛չ ինչ-որ տրամադրվածություն, այլ ես ուզում էի, որ մենք թիմային աշխատանքով առաջ գնայինք: Միգուցե, այդ աշխատանքի ընթացքում եղել են տարբեր ընկալումներ՝ աշխատանքի, ձևի, բովանդակության հանդեպ»,- ասաց Հ. Սարգսյանը՝ հավելելով. «Ես 24 ժամ հասանելի եմ բոլորիդ՝ աջակցելու համար որևէ խնդրի լուծմանը Երևան քաղաքում»: