BVA խորհրդատվական գործակալությունը հայտնել է, որ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքների ֆոնին նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի. քաղաքական գործչին աջակցելու մասին հայտարարել է հարցվածների միայն 26 տոկոսը: Հետազոտության տվյալները մեջբերում է Le Figaro-ն։

Անցյալ շաբաթ Մակրոնը հաստատել է կենսաթոշակային բարեփոխումները Սահմանադրական խորհրդի կողմից հաստատվելուց հետո: Խոսքը, այդ թվում, Հանրապետությունում կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին է։


Մակրոնի աջակցության մակարդակը նույնքան ցածր է, որքան 2018-ին «Դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերի ժամանակ:

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ Ֆրանսիայի բնակչությունը բավականին թերահավատորեն է վերաբերվում ապրիլի 17-ին հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ Էմանուել Մակրոնի հայտարարած նպատակներին. 69 տոկոսը կարծում է, որ դրանք չեն համապատասխանում իրենց սպասելիքներին, 73 տոկոսը կարծում է, որ դրանք անիրատեսական են, իսկ 74 տոկոսը չի հավատում, որ դրանք ձեռք կբերվեն: