Մոսկվան արձանագրել է Պրահայում հնչած գնահատականները, որոնք Հայաստանի ղեկավարությունը տվել է այդ երկրում ԵՄ առաքելությանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՀՀ վարչապետը նշել է, որ ԵՄ դիտորդներ հրավիրելու որոշումը հեշտ չի եղել, քանի որ անվտանգության որեւէ երաշխիք չի տալիս եւ ունակ է մարտահրավերներ ստեղծել։ Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության ծավալման առարկայական աշխատանքների վերսկսման եւ մեր դաշնակցին օժանդակության այլ համատեղ միջոցառումների ուղղությամբ: Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչի մասին Երեւանում լավ գիտեն»,-ասել է նա։