Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Հայկական կողմը դեռ ապրիլին իր համաձայնության մասին հայտնել է ռուսական կողմին»,- տեղեկացրին ԱԳՆ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում: