«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին արագ կոմունիկացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի գանգատը։ Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, դադարեցրել էր Անտոնյանի լիազորությունները։ Մայիսի 24-ին Անտոնյանի ներկայացուցիչը դիմումն ուղարկել է ՄԻԵԴ, եւ Եվրադատարանն արդեն կոմունիկացրել է կառավարությանը, այսինքն` մի շարք հարցեր են ուղղել` ակնկալելով մինչեւ սեպտեմբեր ստանալ պատասխաններ։ Նաեւ առաջարկել են պատասխանել` պատրա՞ստ է արդյոք պետությունը հաշտության ուղղությամբ քայլեր անելու։ Ստացվում է, որ զարգացումները շատ արագ են տեղի ունեցել, եւ ԲԴԽ ակնկալիքները, որ գործընթացը կտեւի 5 եւ ավելի տարի, իսկ դրանից հետո «կա՛մ էշը կսատկի, կա՛մ իշատերը», չեն արդարանալու։

Եվրոպական կառույցների՝ ԲԴԽ-ին ուղղված զգուշացումները՝ ապօրինի քայլերից զերծ մնալու վերաբերյալ, անտեսելն անհետեւանք չի մնացել, եւ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հիմա հարկադրված է պատասխան տալ դատավորների չհայտարարված «վեթինգ» անելու եւ իշխանություններին անհաճո դատավորներից ազատվելու գործընթացի համար»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում