Իրանն ԱՄՆ-ից պարտավորությունների կատարման անհրաժեշտ երաշխիքներ է ստացել բանտարկյալների փոխանակման եւ իրանական ակտիվների ապասառեցման համաձայնագրի շրջանակում։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Բանտարկյալների փոխանակման գործընթացը ընթանում է մոտ երկու տարի։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հետեւում է երկրի ակտիվների ապասառեցմանը, որոնք սառեցվել են այլ երկրներում ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների պատճառով»,- նշել է Քանաանին իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Իրանը նաեւ ուսումնասիրել է Միացյալ Նահանգներում անհիմն մեղադրանքներով կալանավորված իրանցի քաղաքացիների վիճակը, տեղեկացրել է ИРНА-ն։