«Հրապարակ» օրաթերթը գրում է. Լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մի քանի նախարարի է պաշտոնանկ անելու։ Առայժմ դա ծածուկ են պահում, քանի որ փոփոխությունները մտադիր են անել աշնանը՝ հոկտեմբերին, եւ որոշումն էլ վերջնական չէ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հեռացողների թվում կարող է լինել նաեւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։


Անցած շաբաթ Սյունիք կատարած այցի ժամանակ, ասում են, Փաշինյանը նրա ղեկավարած ոլորտի որոշ թերացումներն է մատնացույց արել եւ իրեն ուղեկցողներին ակնարկել այդ մասին։ Թեեւ, իմանալով Փաշինյանին, նրա շրջապատում գիտեն, որ կարող է ամեն րոպե այդ որոշումը փոխվել։

Կառավարության մեր աղբյուրները պատահական չեն համարում, որ Սանոսյանը նշանակվել է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շտաբի պետի տեղակալ։ Հետագայում կարող են նրա վրա բարդել նաեւ ընտրություններում ցանկալի թվից պակաս հավաքելը եւ ազատել ընտրություններից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում