Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում իրավիճակն այժմ հանգիստ է: Այս մասին  ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Նա ասաց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել:

Մեզ հետ զրույցում գյուղի բնակիչներից մեկը, որի խնդրանքով անունը չենք հրապարակում, պատմեց, որ թոռնիկներին դուստրը ուսումնական տարվա առաջին օրը դպրոցից հետ է բերել.

«Հրետանին էր աշխատում, մեր դիմացի սարին էին խփում: Աղջիկս զանգահարեց, ասաց, որ երեխեքին դպրոցից հանում ենք»:

Հիշեցնենք, որ այսօր՝ 07:50-ից սկսած, ՝ Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 2 զոհ եւ 1 վիրավոր: