Իշխող ուժի Երեւանի քաղաքապետի թեկնածու, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը 14 քաղաքական ուժի հետ մրցակցության պայմաններում չի հավաքել 50+1-ը, ընտրությունների հաջորդ օրվա ավարտին, ֆեյսբուքյան իր էջով շնորհակալություն է հայտնել երեւանցիներին՝ իրեն քվե տալու համար:

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր ձայնի համար, սիրելի երեւանցիներ»,- գրել է նա: