Գազայի հատվածում Իսրայելի գործողության դեմ բողոքող մի քանի անձ ներխուժել է ԱՄՆ Կոնգրես պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ելույթի ժամանակ:

Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ, որոնք պարունակել են Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչեր։

Անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են բերել Կոնգրեսից։