Դաշնային քրեակատարողական ծառայությունը (ФСИН) Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ կապված այժմ իրականացնում է բոլոր անհրաժեշտ ստուգումները և պարզաբանումները, լրացուցիչ հրահանգներ չեն պահանջվում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն.

«Որքանով մենք գիտենք, այժմ, բոլոր գործող կանոնների համաձայն, Դաշնային քրեակատարողական ծառայությունը զբաղվում է բոլոր ստուգումներով, պարզաբանումներով և այլն: Այսինքն՝ այլևս հրահանգներ չեն պահանջվում, քանի որ այս առումով կան որոշակի կանոններ, որով այժմ առաջնորդվում է Դաշնային քրեակատարողական ծառայությունը»,- լրագրողներին ասաց նա։

Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում, ուրբաթ հայտնել է Դաշնային պատժիչ ծառայության շրջանային վարչությունը։