Հարի Փոթթեր ֆիլմերի աստղ Դանիել Ռեդկլիֆը խաղալու է Ֆրեդի Մերկուրիի դերը Queen խմբի մենակատարի մասին պատմող կենսագրական ֆիլմում: Այս մասին հաղորդում է Daily Star-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Հոլիֆուդյան աղբյուրները նշում են, որ եթե Ռեդկլիֆը խաղա Մերկուրիի դերը, ապա այն կարող է դառնալ ամենամեծ հոնորարը դերասանի համար սկսած Հարի Փոթերի ժամանկից:
«Չնայած իր երիտասարդ տարիքի Դանիելը տպավորություն է թողել կինոմատոգրաֆիայի բոսերի վրա Ալեն Գինզբերգի «Սպանիր քո սիրելիններին» ֆիլմում գեյ-գրողի դերով»,- նշում է պարբերականի աղբյուրը՝ ավելացնելով, որ Ռեդկլիֆը իրականում կարողանում է երգել: