Femen շարժման ակտիվիստները փորձել են խափանել Nina Ricci նորաձևության տան նոր հավաքածուի ցուցադրությունը, որը տեղի է ունեցել Փարիզի Womenswear Spring/Summer 2014 նորաձևության շաբաթի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Nbnews-ը՝ հղում կատարելով կանանց շարժման մամլո ծառայությանը:
«Femen հայտարարում է Fashion արտադրության որպես սեքս-ինդուստրիայի գլխավոր աղբյուրներից մեկի տապալման անհրաժեշտության մասին: Ֆեմեն շարժումը պատերազմ է հայտարարում կանանց ցեղասպանության ինդուստրիայից և հայտարարում է համաշխարհային Fashion բարդելների կավատներին հետապնդելու պատրաստականության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ցուցադրության ժամանակ Ֆեմեն շարժման ակտիվիստները դուրս են եկել հարթակ մարմնի վրա գրված տեքստերով Моdel dоn't go to brothel(մոդելներ մի գնացեք բարդել) և Fashion – dictaterror(Նորաձևություն– բռնապետ), գոռալով համապատասխան կարգախոսներ: Ֆեմինիստկաներին բեմահարթակից բռնի ուժով իջացրել են անվտանգության աշխատակիցները: