Դիզայներները շատ մեթոդներ ունեն հասարակ առևտչրի կետը թանգարանի, արքունիքիմ բունկերի կամ սյուռեալ բուդուարի վերածելու համար: Forbes ներկայացրել է լավագույն խանութների տասնյակը, որոնք մեկ անգամ տեսնելուց հետո անհնար է մոռանալ:

1.Camper խանութը Իսպանիայի Գրանադայում 

Կոշիկի իսպանական ապրանքանիշը հայտնի է նրանով, որ համագործակցության է հրավիրում շատ տարբեր դիզայներների սկսած նորեկներից մինչև ճանաչված աստղերի, որպեսզի յուրաքանչյուր իր խանութ տարբերվի մյուսից և արժանի լինի մամուլի և հասարակության քննարկմանը: Բացառություն չի դարձրել նաև Camper նոր կետը իսպանական Գրանադայում: Չափսերով շատ համեստ տարածքում(48 քառ. մետր) նախագծի վրա աշխատող դիազյներ Խոակին Տորեսին և Ռաֆաել Յամասարեզին հաջողվել է ստանալ էֆեկտիվ, վառ և շատ դինամիկ ինտերիեր: Նրանք իրենց նախագծում օգտագործել են ընդամենը երկու գույն կարմիր և սպիտակ, ինչպես նաև տարբեր ճկունությամբ նյութեր վինիլ, փայտ, գունավոր ալյումինում, ապակի: Սակայն այս նախագծում ամենակարևորը ոչ թե գույն կամ շինանյութն է, այլ ինտերիերի ձևերը` կանունակարգված և օրգանական, բոլոր դարակները, վաճառասեղանները և նստարանները ներկայացնում են մեկ ճարտարապետական համալիր:

2. Kelly Wearstler բուտիկը. Լոս Անջելես, ԱՄՆ

Քելլի Ուիրսթլերը ժամամակակից ամենալավ ինտերիերային դիզայներներից մեկն է: Վերջերս նա սկսել է բաց թողնել նաև հագուստի, զարդի, աքսեսուարների շարք և բացում է բուտիկներ, որտեղ հաջողությամբ համադրում է տարբեր նշանակությամբ և արժեքների իրեր, ինչպես նաև ցուցադրում է դիզայների և դեկորատորի իր տաղանդը: Լոս Անջելեսում Մերլուոս փողոցում գտնվող առաջին բուտիկի ինտերիերը լի է հին հայելիներով, փայլուն մետաղով և ակտիվ նկարներով մարմարով: Լատունից, փայտե, թրծած կավից, գիպսից, քարե, պլաստմասե մարդու մարմնի հատվածներով` ոտքերով, ձեռքերով, գլուխներով, ողնաշարներով լի է խանութը, որոնք հանդիսանում են մանիկեն հաճախորդների համար:

3. Coach խանութ. Տոկիո, Ճապոնիա

Իրենց առաջին առևտրական կենտրոններում ամերիկյան կաշվե կազմակերպությունը իր ապրանքը ներկայացնում էր գրադարանի տեսք ունեցող գրապահոցների վրա: Այդ ժամանակվանից մոտ կես դար է անցել, և տեսականին լայնացել է ընդգրեկելով արդեն ոսկե զարդեր, լողազգեստներ, արևային ակնոցներ, սակայն տարբեր ազգեր ներկայացնող ճարտարապետների խումբը որոշել է վերականգնել համակարգված դարակների գաղափարը և դա կատարել է Coach նոր խանութում, որը գտնվում է Տոկիոյի հանրահայտ առևտրային փողոց Օմոտեսանդոյում:Նրանք որոշել են ամբողջ ֆասադը վերածել մեկ մեծ ցուցափեղկի` 210 ապակե արկղերով: Փողոցից կարելի է տեսնել ամբողջ ապրանքատեսակները և յուրաքանչյուր արկղ ունի իր առանձին ապրանքատեսակը:

4.Bambini kids. Վիենա, Ավստրիա

Երեխաների համար նորաձև հագուստի Վիենայում գտնվող խանութը դիզայներ Դենիս Կոզուտիչը պատրաստել է մանկական հեքիաթներից ստացած իր տպավորությունների համաձայն` սկսած հին սև-սպիտակ «Օզ երկրի կախարդը» հեքիաթից մինչև Ժյուլվեռնյան արկածներ: Խանութում գերակշռում է մոխրագույնը ի հակադրություն այս տեսակ մյուս խանութների, որտեղ գերակշռում են վարդագույնն ու կապույտը: Պատերի և հատակի վրա գույների բազմազանություն է: Խանութի ինտերիերը զարդարում են նաև սուռեալ ապրանքները` բանանի, լիմոնի, ելակի տեսք ունեցող բազմոցները:

5.Paul Smith խանութ. Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Սըր Փոլ Սմիթը հին կահույքի նկատմամբ սերը վաղուց հայտնի է, նա անձամբ հաճախում է էժան տոնավաճառներ, այնտեղ գտնում հետաքրքիր ապրանքներ և դրանցով զարդարում աշխարհով մեկ գտնվող իր խանութները: Սակայն գլխավոր զարդերը ուղարկվում են Լոնդոնի Մեյֆեր շրջանում գտնվող խանութ, որը 2013 թվականի սեպտեմբերին նոր վերածնունդ ապրեց, այնտեղ պաստառներից բացի սկսեցին վաճառել նաև տղամարդկանց և կանացի հագուստներ: Սակայն կարևորը խանութի ինտերիերն է, որը էքսցենտրիկ ժամանակակից բրիտանական ճաշակի արտացոլումն է: Սանդուզքները ներկված է կոբալտե կապույտ և զարդարված վարդագույն շերտերով, սրահների միջև ընկած տարածքը զարդարված է մուգ կանաչ, իսկ կանացի հագուստի պատը 30.000 դոմինոներով:

6.Concept Store Nevsky. Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան

Գնումների նոր ձևաչափի տարածքը պատկանում է ռուսական չափանիշներով հին Պետերբուրգյան Babochka կազմակերպությանը: Այնտեղ գտնվում են բազմազան բրենդներ ներկայացնող հագուստի խանութ, երկու բուտիկ` Fendi և Chanel,ինչպես նաև գրախանութ, ծաղիկի վաճառքի կետ, գաջեթների և երաժշտական գործիքների խանութ, ինչպես նաև ցուցադրական սրահ: Հենց ցուցադրական սրահն էլ խանութին տալիս է թանգարանի տպավորություն:

7.MCQ խանութ. Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Անցյալ տարի մահացած դիզայներ Դևիդ Քոլինսի` ժամանակից շքեղության և հավասարակշռության մասնագետի վերջին աշխատանքներից: McQ խանութների կոնցեցպցիան նրանք մշակել են Ալեքսանդր Մաքքուինի հետևորդ Սառա Բորթոնի հետ միասին:

8.HIT Gallery. Հոնկոնգ

50 մուլտիբրենդային բուտիկներից կազմված ցանցը HIT Gallery(նրանցից 30-ը Ասիայում) վերջերս նոր կրեատիվ հանճար է ձեռք բերել ի դեմս միլանցի դիզայներ Ֆաբիո Նովեմբրեի: Նա պատկանում է իտալական ճարտարապետական-դիզայներական դպրոցին: Ամեն ինչ ավանդական է պարզ սիմետրիկ նախագիծ, հինգ սյուներով, մեկ գերիշխող գույնով և դասական սև սպիտակ հատակ, սակայն իտալացի ճարատարապետի ձեռքով այդ ամեն ինչը առեղծվածային բնույթ է ստացել:

9.Oldich Dress & Drink. Մոսկվա, Ռուսաստան

Սա անգլիական ոճի վայր է, սակայն ոչ այն իմաստով, որ այստեղ պաստառներում կարող եք հայտնաբերել Բիգ Բենը կամ մուտքի մոտ դրված է անգլաիական դրոշ, այլ այն իմաստով, որ ինտերիերը էքսցենտրիկ բնույթ է կրում, որը կարելի է հանդիպել Լա Մանշի հակառակ կողմում: Խանութի սրահում գտնվում է նապաստակի խրտվիլակ անդրավարտիքով, որը գրկում է մանիկենին, զուգարանի պաստառների վրա պատկերված են էրոտիկ դրվագներ, սանդուղքը սև գույնի է և զարդարված է հին պարբերականներով:

10. Chanel. Մոնրեալ, Փարիզ, Ֆրանսիա

Շքեղ խանութների դիզայներ, ճարտարապետ Պիտեր Մարինոն արդեն վաղուց զարդարում է Chanel-ի բուտիկները ամբողջ աշխարհում: Մոնթեն փողոցի վրա գտնվող խանութը նա կարելի է ասել վերածել է թատրոնի: Յուրաքանչյուր սենյակում կա անտիկվարյատ և հատուկ Chanel կազմակերպության կողմից պատվիրված ժամանակակից արվեստի իր: Բոլոր սրահներում գտնվում է իրական լեռնային բյուրեղներից պատրաստված Goossens լապտերները, բրոնզե կահույք, սև և սպիտակ մարմար, սև փայլուն գրանիտ, իսկ հատակներին փափուկ գորգեր: Խանութում ամեն ինչ ոսկեզօծ է: Այդ ամենի շնորհիվ ավելի շատ քեզ զգում ես օպերայում, քան խանութում: