Hyundai ավտոմեքենաները ճանաչվել են ավելի հուսալի ավտոմեքեաներ, քան Toyota-ն, այս եզրահանգման են եկել ավտոմեքենայի դիագնոստիկայի ամերիկացի փորձագետները: Չնայած վարկանիշի անսպասելի արդյունքների, առաջատարներից կեսը կորցրել են իրենց դիրքերը արտադրված մոդելների հուսալիության տեսանկյունից: Բացի դա փորձագետները նշել են առաջատարների ցանկում ընդգրկված բոլոր մակնիշների միջին գինը:
Ամերիկյան CarMD կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա վարկանիշի նոր արդյունքները: Վարկանիշային աղյուսակը կազմվում է տեխզննումների տվյալների հիման վրա: Այդ պատճառով կազմակերպությունը իր վարկանիշային աղյուսակում նշում է ավտոմեքենաների նորոգման գները, սակայն Ամերիկայի շուկայական գների համաձայն: CarMD-ի վարկանիշը վերաբերվում է ցուցակում նշված ավտոմակնիշների 2003-2013 թվականների բաց թողված արտադրանքների նկատմամբ:
Հետաքրքիր է, որ ինչքան ցածր է եղել ամսաթիվը, այնքան ավտոմեքենան ավելի քիչ խնդիրներ է ունեցել և դրանով հանդերձ ավտոմեքենայի վերանորոգումը ավելի էժան է եղել: 2013 թվականին «թոփ տասնյակի» մասնակիցների կեսը վատացրել են իրենց ցուցանիշները:
Արդյունքում վարկանիշային աղյուսակը մի քիչ անսպասելի տեսք ունի: Առաջին տեղում հայտնվել է Hyundai բրենդը, որը նախկինում երկու անգամ երկրորդ տեղն է գրավել:
CarMD-ն այս ավտոմեքենաների վերանորոգման միջին արժեքը գնահատել է 312 դոլար: Չնայած դրան Hyundai-ը նույնպես վատացրել է իր ցուցաիշները:
Երկրորդ տեղում հայտնվել է նախկին առաջատար Toyota կազմակերպությունը: Չնայած այսքան բարձր դիրքի ճապոնական ավտոմեքենաները աչքի են ընկնում վարկանիշային աղյուսակում ընդգրկված ավտոմակնիշների հետ համամետած վերանորոգման ամենաբարձր գնով 540 դոլար:
Երրորդ տեղը զբաղեցրել է ամերիկյան կոնցերն General Motors-ը: Ընդ որում այս մակնիշի մեքենաների նորոգումը գնահատվել է ամենացածրը «թոփ տասնյակի» անդամներից: Այն կազմում է 305 դոլար:
Առաջատարների տասնյակի մեջ ընդգրկվել են նաև Chrysler, Honda, Ford, Nissan, Kia, Volkswagen և Mitsubishi: Հետաքրքիր է, որ Kia ավտոմեքենաները, որոնք տեխնիկապես շատ նման են Hyundai-ի հետ հայտնվել է ընդամենը ութերորդ հորիզոնականում:
Չնայած «ընդհանուր հաշվարկում» առաջատարի իր դիրքերը զիջելուն Toyota-ին հաջողվել է պահպանել իր առաջին տեղը ավտոմակնիշի առանձին մոդելի տեսանկյունից:
Վարկանիշի առաջատար դարձել է 2012 թվականի Toyota Camry սեդանը: Այս ավտոմակնիշի ավտոմեքենաները ևս երկու անգամ հայտնվել են լավագույն տասնյակում: Երորդ և չորորդ տեղերում հայտնվել է 2011 թվականի թողարկման Toyota Corolla-ին և 2011 թվականի թողարկամն Toyota Camry-ն:
Լավագույն տասնյակի մեջ ընդգրկվել են նաև ճապոնական Nissan և Mazda-ն, ինչպես նաև հարավկորեական Hyundai-ը: Nissan հինգ դիրք է գրավել աղյուսակում Altima 2012 (երկրորդ տեղը)Rogue 2011 (հինգերորդ տեղը), Rogue 2012 (վեցերորդ տեղը), Sentra 2012 (յոթերորդ տեղը) և Sentra 2011 մոդելներով (իներորդ տեղը): Hyundai-ը ութերորդ տեղն է գրավել Elantra 2010 մոդելով, իսկ Mazda եզրափակել է տասնյակը 2012 թվականի թողարկման Mazda3 մոդելով: