Իրանի ոստիկանությունն ազատ է արձակել 6 անձանց, որոնց մինչ այդ ձերբակալել էր YouTube-ում «Happy» երգի սեփական տարբերակը տեղադրելու համար:

BBC-ն հաղորդում է, որ Ֆարել Ուիլյամսի 6 իրանցի երկրպագուները պարել են Թեհրանի փողոցներում և շենքի կտուրին: Ոստիկանները տեսանյութը վուլգար են համարել: Նրանց նաև անհանգստացրել է այն հանգամանքը, որ կանայք պարում են առանց գլխաշորի: Կայքը հիշեցնում է, որ մինչ այդ Իրանի նախագահը Twitter-ում գրել էր, որ զվարճանքի համար ոստիկանությունը չպետք է չափազանց դաժան լինի երիտասարդների հանդեպ: