ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարար ծառայությունը հունիսի 27-ին,ժամը 18.06-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղում գայլերը ոչխարներ են հոշոտել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գալյերը հոշոտել են 10 եւ վիրավորել 11 գլուխ ոչխար: