Իրաքի բնակիչները, որոնք փախել են ջիհադիստների կողմից գրաված քաղաքներից, պատմել են BBC-ին, որ զինյալները մեթոդապես հետևում և գտնում են իրենց քաղաքական հակառակորդներին ու ոչ սունիտներին: 

Մասնավորապես գրավված Մոսուլ քաղաքից մի փախստական հայտնում է, որ սունիտական ռադիկալ խմբավորման անդամները հավաքում և մշակում էին տվյալների բազա, որպեսզի բացահայտեն նրանց, ովքեր աշխատում էին կառավարության ու անվտանգության ուժերի համար: 

Նրա խոսքերով, նրանց որոնց զինյալները հայտնաբերում էին, առաջարկում էին ընդունել «Իրաքի և Լեվանտի իսլամական հանրապետության» իշխանությունը, հակառակ դեպքում նրանց ուղղակի կսպանեին: